ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

«Ժողովրդի անունից»

«Ժողովրդի անունից»
25.08.2026 | 16:36


Երբ ողջ պետական ինստիտուտները ծառայեցվում են միայն անձնական վենդետային:
Պատմությունը կրկնվելու վատ հատկություն ունի, իսկ մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններն ու ապօրինությունները գրեթե միշտ իրականացվել են մեկ հիմնական թեզի ներքո՝ «ժողովրդի անունից»:
Այսօր մենք ականատեսն ենք լինում մի գործընթացի, որտեղ պետական իշխանությունը, օրենքն ու արդարադատությունը փոխարինվում են քաղաքական հետապնդումներով և անձնական վրեժխնդրությամբ: Ազգային ժողովի ամբիոնից հնչող ուղղորդումներին անմիջապես հաջորդող ուժային գործողությունները, խուզարկություններն ու ձերբակալությունները ոչ թե օրենքի գերակայության, այլ քաղաքական նպատակահարմարության դրսևորում են:
Այս գործելաոճը պարունակում է մի քանի վտանգավոր հոգեբանական և քաղաքական մեխանիզմներ:
Պատասխանատվության տեղափոխում ժողովրդի վրա:
Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է, երբ միանձնյա որոշումների, քաղաքական տապալումների և վրեժխնդրության ողջ պատասխանատվությունը դրվում է հանրության վրա՝ փորձելով հանրությանը դարձնել ապօրինությունների համակից:
Երկրորդ.
Արդարադատության փոխարինումը տեսարանով (շոույով).
Երբ պետությունը չի կարողանում ապահովել իրական համակարգային ձեռքբերումներ և անվտանգություն, հանրությանը առաջարկվում է քաղաքական ընդդիմախոսների հետհաշվարկ և տեսարաններ:
Երրորդ.
Վախի մթնոլորտի ձևավորում.
Անձնական վենդետայի կիրառումն ընդդիմադիր գործիչների և նրանց ընտանիքների նկատմամբ միտված է ազդանշան ուղարկելու յուրաքանչյուրին, ով կփորձի ընդդիմանալ կամ այլակարծություն հայտնել:
Պետականությունը վեր է անձնական հաշիվներից։ Իսկական պետական շահը պահանջում է ուժեղ ինստիտուտներ, անկախ արդարադատություն և հասարակության միասնություն, այլ ոչ թե հանրության անունից իրականացվող քաղաքական հետապնդումներ:
Դատապարտելի են ցանկացած անձնական վրեժխնդրության դրսևորումներ որոնք իրականացվում են հանուն մեկ անձի հոգու փառավորության այլ ոչ թե հանուն պետության և ժողովրդի:
Դատապարտելի է հակաօրինական յուրաքանչյուր դրսևորում :
Եվ այո արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում:
Եվ նաև մի մոռացեք գլխավորը՝բումերանգի օրենքը:

Հայկ Մովսիսյան
Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ